17:28 «Բավարիան» ձեռք բերեց Գերմանիայի երիտասարդական հավաքականի պաշտպանին | |
«Մայնցի» եւ Գերմանիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Յան Կիրկհոֆը տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա», հաղորդում է գերմանական ակումբի Twiiter-ի էջը։ Թիմերը ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության են եկել հունվարին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016-ը, իսկ ֆուտբոլիստը «Բավարիային» է բաժին հասել անվճար։ Կիրկհոֆը «Մայնցի» կազմում հանդես է եկել 2008-ից եւ մասնակցել 58 հանդիպման։ Sport.news.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |