00:01 «Բավարիան» դարձյալ չհաղթեց | |
Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Շալկեին» եւ բավարարվեց մեկ միավորով: Գրանցվեց 1:1 հաշիվ: 17-րդ րոպեից «Բավարիան» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով: Սեփական տուգանային հրապարակում Բոատենգը խախտեց կանոնները Նոյերի դեմ դուրս եկող Սեմին եւ հեռացվեց խաղադաշտից: Նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Շուպո-Մոտինգը: Դարպասապահ Մանուել Նոյերը փրկեց «Բավարիային» գոլից: 65-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին գրավեց մրցակցի դարպասը: Կոպիտ սխալ թույլ տվեց «Շալկեի» դարպասապահ Ուտիդան, սակայն եզրային մրցավարը համարեց, որ գնդակը հատել էր դիմային գիծը Լեւանդովսկու հարվածի ժամանակ: Նշանակվեց անկյունային հարված, որի իրացումից հետո Արյեն Ռոբենը գլխի հարվածով գրավեց «Շալկեի» դարպասը: 5 րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գնդակը: «Բավարիան» 46 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգը» Ֆրանկֆուրտում 1:1 հաշվով խաղաց «Այնտրախտի» հետ եւ ունի 38 միավոր: Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր «Բավարիա» - «Շալկե 04»՝ 1:1 Արյեն Ռոբեն, 67 – Բենեդիկտ Հյովեդես, 72 Հեռացում. Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), 17 «Բորուսիա Մ.» - «Ֆրայբուրգ»՝ 1:0 Պատրիկ Հերման, 23
Նյութի աղբյուր` http://sport.news.am/
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |