14:24 Բավարիան Եվրոպայի ամենաբրենդային ակումբն է | |
«Brand Finance»-ն հրապարակել է 2013 թվականի ամենաբրենդային ֆուտբոլային ակումբների դասակարգման աղուսյակը: Մյունխենի «Բավարիան» կարողացել է շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդին» և գերմանական ակումբը 860 միլիոն դոլար արժեքվ գլխավորում է ցուցակը: Անգլիական ակումբի բրենդային արժեքը գնահատվել է 837 միլիոն դոլար: Լավագույն եռյակը եզրափակել Մադրիդի «Ռեալը»՝ 621 միլիոն դոլար: Դորտմունդի «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ 260 միլիոն դոլարով եզրափակել է լավագույն տասնյակը: 2013 թվականի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշները 1. «Բավարիա» (Գերմանիա) - 860 միլիոն դոլար 2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 837 3. «Ռեալ» (Իսպանիա) - 621 4. «Բարսելոնա» (Իսպանիա) - 572 5. «Չելսի» (Անգլիա) - 418 6. «Արսենալ» (Անգլիա) - 410 7. «Լիվերպուլ» (Անգլիա) - 361 8. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 332 9. «Միլան» (Իտալիա) -263 10. «Բորուսիա» Դ. (Գերմանիա) -260 13. «Յուվենթուս» (Իտալիա) -180 24. ՊՍԺ (Ֆրանսիա) - 85 Armsport.am
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |