12:21 ԲԱՎԱՐԻԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՐԾԱՆՔՆ Է. ՅՈԱՀԻՄ ԼՅՈՎ | |
"Վերջին 20 տարիների ընթացքում Բավարիան գերիշխում է Գերմանիայում: Այն ինչի հասել են վերջին երկու տարիների ընթացքում Դորտմունդցիները` դա իսկական սենսացիա է: Նրանք մոտեցել են Բավարիային, բայց չեմ կարծում , որ դրոշակակրի փոփոխություն է եղել և դժվար թե լինի: Չի կարելի կորցնել գահը մի քանի տարվա ընթացքում: Բավարիան երկար տարիների ընթացքում հաղթել է ոչ միայն Գերմանիայի առաջնություն, այլև եվրագավաթներում: Բավարիան մեր երկրի պարծանքն է և ամենահեղինակավոր ակումբը",- TZ Online-ի հետ հարցազրույցում նշել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Յոհի Լյովը անդրադարձել է նաև բավարիայի և Բորուսիայի գավաթային հանդիպմանը: "Բավարիան գերիշխում էր այդ խաղում և արժանի հաղթանակ տարավ: Մյունխենցիները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, ընդ որում Բորուսիան գրեթե ոչ մի պահ չստեղծեց մյունխենցիների դարպասի մոտ",-նշել է բունդեսմարզիչը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |