Չեմպիոններ լիգայի խմբային փուլի վեջին խաղում Մյունխենի Բավարիան Ալիանց Արենա մարզադաշտում 4:1 հաշվով ջախջախեց ԲԱՏԷ-ին և F խմբում գրավելով առաջին տեղը՝ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր: Նախ հանդիպման 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մարիո Գոմեսը: Առաջին խաղակեսն այդպես 1:0 հաշվով էլ ավարտվեց: Սակայն 2-րդ կեսում Մյուլլերի 54-րդ, Շաքիրիի 66-րդ և Ալաբայի 83-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ Բավարիան հաշիվը դարձրեց 4:0, սակայն խաղավարտից ընդամենը 1 րոպե առաջ ԲԱՏԷ-ին հաջողվեց թրջել հաշիվը, և Ֆիլիպենկոյի խպած գոլի շնորհիվ ԲԱՏԷ-ն հաշիվը դարձրեց 4:1: Հավելենք նաև, որ կարմիր քարտեր ստացան Բավարիայից Ժերոմ Բոատենգը և ԲԱՏԷ-ից Պոլյակովը : Այս կարմիր քարտի շնորհիվ Բոատենգը բաց կթողնի 1/8 եզրափակչի առաջին խաղը:
Բավարիա 4-1 ԲԱՏԷ
Գոմես - 22 Ֆիլիպենկո - 89 Մյուլլեր -54 Շաքիրի - 66 Ալաբա - 83
|