03:03 ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՋԱՐԴ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ | |
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուս»-ին: Հանդիպման արդեն 26-րդ վայրկյանին Դավիդ Ալաբան հեռահար հարվածով ձեռնունայն թողեց իտալական թիմի դարպապահ` Ջանլուիջի Բուֆֆոնին: Ընդյանուր առմամաբ խաղն անցավ Բունդեսլիգայի առաջատարների բացարձակ առավելությամբ:Մինչ ընդմիջման գնալը մյունխենցիները կարող էին հաշվի մեջ նոր փոփոխություն գրանցել, բայց մի քանի դեպքում իր թիմին վերահաս գոլից փրկեց ամենահաս Բուֆֆոնը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Յուվե»-ն կարողացավ որոշակիորեն հավասարեցնել խաղը, սակայն դա երկար չտևեց: Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց և դրության տերը կրկին բավարացիներն էին, ովքեր Թոմաս Մյուլլերի ջանքերով կարողացան խփել նաև երկրորդ գնդակը և այդպիսով պատասխան խաղից առաջ հարմարավետ առավելություն ստեղծել իրենց համար: Խաղի վերջնամասում Թոմաս Մյուլլերը կարող էր նաև երրորդ գնդակը ուղարկել իտալական ակումբի դարպասը, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ հորիզոնական դարպասաձողի վրայով: Արդյունքում «Բավարիա»-ն 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Յուվենտուս»-ի նկատմամբ և պատասխան խաղից առաջ, հաջորդ փուլ անցնելու լավ նախադրյալներ ստեղծեց: Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա ապրիլի 10-ին: «Բավարիա» – «Յուվենտուս»` 2:0 գոլեր` Ալաբա, 1 (1:0); Մյուլլեր, 63 (2:0). Զգուշացումներ` Մանջուկիչ, 44; Գուստավո, 82 – Կիելինի, 54; Վիդալ, 67; Լիխշտայներ, 76. Shamshyan.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |