09:55 ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ "ՆՈՐ ԲԱԼԱՔԻ" ՀԵՏ | |
Մյունխենի «Բավարիան» շուտով կարող է պայմանագիր կնքել «Բոխումի» 17-ամյա կիսապաշտպան Լեոն Գորեցկայի հետ, ում Գերմանիայում անվանում են «նոր Բալաք»: Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստն անցկացրած 10 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Welt թերթի հաղորդմամբ՝ Գորեցկայի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը», սակայն «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերն արդեն ֆուտբոլիստին համոզել է կարիերան շարունակել մյունխենյան ակումբում: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |