22:29 ԲԱՎԱՐԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏՈՆՈՒՄ | |
Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներ Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և Լևերկուզենի «Բայերը» հերթական հաղթանակները տարան: Արդեն իսկ չեմպիոնությունն ապահոված մյունխենցիները հյուընկալվելիս խոշոր հաշվով (5:0) առավելության հասան «Հանովերի» նկատմամբ, իսկ «Բորուսիան» ու «Բայերը» սեփական հարկի տակ պարտության մատնեցին համապատասխանաբար «Մայնցին» և «Հոֆենհայմին»: 4-րդ տեղում ընթացող «Շալկեն» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Այնտրախտին», ինչի արդյունքում սրվեց Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի համար պայքարը. այժմ «Շալկեն» ունւի 46 միավոր, «Ֆրայբուրգն» ու «Այնտրախտը»՝ 45-ական, Մյունխենգլադբախի «Բորուսիան» ու «Համբուրգը»՝ 44-ական: Նշենք, որ «Ֆրայբուրգը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Բունդեսլիգայում այսօր կայացած հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Բայեր» – «Հոֆենհայմ»՝ 5:0 Կիսլինգ (16′, 65′), Շուրլե (32՛, 69՛), Ռեյնարտս (79′) «Բորուսիա» – «Մայնց»՝ 2:0 Ռոյս (1′), Լևանդովսկի (87՛) «Այնտրախտ» – «Շալկե»՝ 1:0 Ռուսս (41′) «Համբուրգ» – «Ֆորտունա»՝ 2:1 Վան Դեր Վաարտ (14′, 20′), Շահին (34′) «Հանովեր» – «Բավարիա»՝ 1:6 Հոֆման (84′) – Ստինդլ (16′ ինքնագոլ), Ռիբերի (23′), Գոմես (40′, 62′), Պիսարո (71՛, 86՛) SPORTARMENIA.COM | |
|
Մեկնաբանություններ: 0 | |