15:39 ԲԱՎԱՐԻԱՆ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԻՑ ԿՍՏԱՆԱ ՏԱՐԵԿԱՆ 30 ՄԼՆ ԵՎՐՈ | |
Բավարիան իր տիտղոսավոր հովանավոր`Deutsche Telekom-ի հետ պայամանագրի ժամկետը երկարաձգել է ևս 4 տարով: Գործաքրի վերաբերյալ մանրմասները չեն հրապարակվում, սակայն գերմանական լրատվամիջոցները նշում են, որ մյունխենյան ակումբի տարեկան եկամուտը կկազմի 25 մլն եվրո և կախված ցուցադրած արդյունքերից, այն կարող է հասնել մինչ 30 մլն-ի: Բացի Բավարիայի մարզահագուստի վրա T-Mobile օպերատորի գովազդից` Deutsche Telekom-ը նաև հնարավարություն կստանա իր գովազդները տեղադրել "Ալիանց Արենա" մարզադաշտում: Այսպիսով Բավարիան այդ ցուցանիշով մնում է Բունդեսլիգայի առաջատար ակումբը: Գերմանական ակումբներից ամենաշահավաետ գործարքների քառյակը ունի հետևյալ տեսքը` 1. "Բավարիա" — Deutsche Telekom: € 25 մլն; 2. "Վոլֆսբուրգ" — Volkswagen: € 20 մլն; 3. "Շալկե 04" — "Газпром": € 16 մլն; 4. "Բորուսիա Դորտմունդ" – Evonik: € 12 մլն.
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |