14:28 ԲԱՎԱՐԻԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂԵՑ ՌԻԲԵՐԻԻՆ. ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ | |
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի խաղից։ Հաղորդում է Sport.de-ն։ Նույնը կարելի է ասել նաև ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի մասին։ Վերջինս դա բացատրում է նրանով, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի համար ծանր օրերին մյունխենյան ակումբը նրան հոգեպես աջակցություն է ցուցաբերել։ «Երբ Ֆրանկի մոտ ծանր օրեր էին և նրա մոտ կասկածների շրջան էր, նրան միայնակ չթողեցին։ Ակումբը նրա հետ էր, և Ռիբերին հասկացավ, որ ունի ընտանիք, որը պատրաստ է միշտ օգնել իրեն։ Չափազանց կարևոր է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են լինել քո կողքին, երբ մյուս կողմից անընդհատ քննադատում են քեզ», – ասել է Բեկենբաուերը։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |