10:11 ԲԱՎԱՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՏԻ ՏԱԼ BILD ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ | |
«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր է Bild պարբերականի դեմ դատական գործընթաց սկսել: Դրա հիմքում ընկած է գերմանական լրատվամիջոցի այն հոդվածը, ըստ որի շուտով թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պաշտոնանկ է արվելու: «Բավարիան» լիովին վստահում է իր գլխավոր մարզչին: Որոշ ԶԼՄ-ներ լուրեր են տարածում, թե թիմը նոր գլխավոր մարզիչ է փնտրում: «Բավարիան» հայտարարում է, որ լրատվամիջոցների բարձրացրած նմանօրինակ խոսակցություններն ուղղակի գարշելի են: Դրանք ոչ մի հիմնավոր տեղեկություններ չեն պարունակում: Թիմը բողոքում է լրատվական սանձարձակության դեմ: Մենք կուսումնասիրենք մեր իրավունքներն այդ իրավիճակում ճշգրիտ գործելու համար,- թիմի պաշտոնական հայտարարությունն է մեջբերում AFP գործակալությունը: Հիշեցնենք, որ գերմանական Bild պարբերականը լուրեր էր տարածել, որ շուտով պաշտոնանկ է արվելու Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպպ Հայնկեսը, և նրան կփոխարինեն կամ Լյուսեն Ֆավրը, կամ էլ Միրկո Սլոմկան: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |