14:17 Բավարիան մեկուկես ամսով զրկվեց Պիսարոյից | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կլաուդիո Պիսարոն վնասվածք է ստացել, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Ըստ այդմ, 35-ամյա պերուացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երեկ` հոկտեմբերի 24-ին կայացած մարզման ժամանակ: Պիսարոն արդեն հասցրել է բուժզննում անցնել, որի արդյունքում պարզ է դարձել, որ ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի չորսից վեց շաբաթ: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Պիսարոն երկու խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում և դարձել է մեկ գոլի հեղինակ: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |