13:52 «Բավարիան» միշտ առաջին կեսում խնդիր է ունենում.Գվարդիոլա | |
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Մայնցի» հետ հանդիպման ժամանակ (4:1) թիմի ցուցադրած խաղի մասին։ «Ես գոհ եմ հանդիպման արդյունքից։ Սեփական հարկի տակ հանդիպումներում մենք միշտ խնդիրներ ենք ունենում առաջին խաղակեսում։ Այդ թերությունը պետք է շտկել, և անել դա հնարավորինս շուտ, և ես համոզված եմ, որ մեզ կհաջողվի։ Ընդմիջման ժամանակ ես հանգիստ էի։ Մենք որոշ փոփոխություններ արեցինք խաղադաշտում դասավորվածության մեջ, Ռոբենը տեղափոխվեց ձախ եզր։ Հիմա պետք է կենտրոնանալ «Վիկտորիայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպման վրա»,-ասել է Գվարդիոլան։ Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |