11:10 Բավարիան մտադիր է վաճառել որոշ ֆուտբոլիստների | |
Մյունխենցիները ցանկանում են հեշտությամբ թեթևացնել թիմի կազմը: Այս պահին Խոսեպ Գվարդիոլան իր տրամադրության տակ ունի 28 ֆուտբոլիստ, որից 13-ը կիսապաշտպան են: Այդ պատճառով «Բավարիան» պատրաստ է իր խաղացողներով «կիսվել» մյուս ակումբների հետ: «Բավարիան» լքելու հավանական թեկնածուներից է` 25-ամյա Լուիս Գուստավոն, ինչպես նաև 19-ամյա կիսապաշտպաններ` Էմրե Կանը, Միտչել Վայզերը և հարձակվող Պատրիկ Վայրաուխը: Եթե Լուիս Գուստավոյի տրանսֆերը «Բավարիան» պատրաստ է լիովին վաճառել, ապա երիտասարդ խաղացողները կգնան վարձավճարային հիմունքներով: Արդեն այժմ Կանի ծառայություններով հետաքրքրված են` «Ֆրանկֆուրտն» ու «Գալաթասարայը», իսկ Գուստավոյի համար պայքարում են` «Վոլֆսբուրգն» ու Լոնդոնի «Արսենալը»: «Հետևություններ կանենք կադրային կազմի վերաբերյալ այս ամսվա վերջում, հնարավոր է, օգոստոսի սկզբին»,- հայտարարել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |