11:40 ԲԱՎԱՐԻԱՆ ՆՄԱՆՎԵԼ Է ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ. ԲՐԱՅՏՆԵՐ | |
Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոիստ Պաուլ Բրայթները կարծիք է հայտնել, որ Յուպ Հայնկեսի թիմը սկսել է նմանվել կատալոական «Բարսելոնային»։ «Բունդեսլիգայի առաջին շրջանում «Բավարիան» ցուցադրում է միանգամայն այլ ֆուտբոլ, քան մինչ այդ։ Վերջապես մենք սկսում ենք ցուցադրել այնպիսի արագություններ, ինչպիսին ցուցադրում է «Բարսելոնան»։ Կցանկանայի նշել թիմի աշխատանքը պաշտպանությունում։ Այս գծում խաղացողները սկսել են գործել ավելի ագրեսիվ և այնտեղից են սկսում գրոհները։ Բացի այդ, «Բավարիան» այնպիսի պրեսինգ է կիրառում, որը նախկինում չկար Բունդեսլիգայում», – ասել է Բրայթները։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |