13:34 ԲԱՎԱՐԻԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՊԼԱՏԻՆԻԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ | |
Բավարիայի ղեկավարությունը դրական է արձագանքել ՈՒԵՖԱ-ի այն որոշմանը, որով մոտ ապագայում եվրոպական ակումբների նկատմամբ կկիրառվեն ֆինանսական սահմանափակումներ: "Մենք, անշուշտ, ողջունում ենք այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խնդրել է հետեւել ֆինանսական "fairplay"-ին", - ասել է Կառլ-Հայնց Ռումենիգեն: Պլատինին նաեւ նշել է, որ միությունը չի կարող որեւէ զիջումների գնալ այն ակումբներին, որոնք կգործեն հակառակ նորմերին: Այն ակումբները, որոնք չեն կիրառի ֆինանսական "fairplay"-ը 2014-2015 մրցաշրջանից սկսած չեն մասնակցի եվրոգավաթներին: Փորձնական փուլում ՈՒԵՖԱ-ն արդեն սկսել է վերահսկել ակումբներին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |