13:28 ԲԱՎԱՐԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԽԱՂԱԼ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՈՃՈՎ. ՄԱՐՏԻՆԵՍ | |
Բավարիայի իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը կարծում է, որ իր թիմը պարտավոր էչ խաղալ Բարսելոնայի ոճով այն բանից հետո, երբ ամռանը թիմը կգլխավորի կապտանռնագույնների նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան: "Պարտադիր չէ, որ Պեպի գլխավորությամբ մենք հանդես գանք ինչպես Բարսան, քանի որ թիմը առանց այդ էլ գերազանց է խաղում: Բոլորը մեծ հետաքրքրությամբ են սպասում Գվարդիոլայի հետ համագործակցությանը: Երբ ես տեղափոխվեցի Մյունխեն մի քիչ վախենում էի, բայց հիմա ամեն ինչ հիանալի է ընթնանում: Ավելացնեմ, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում շատ կցանկանայի հանդես գալ Մադրիդի Ռեալի դեմ` ես մեծացել եմ Բավարիայի և Ռեալի դիմակայությունների ներքո",-ասել է Մարտինեսը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |