11:13 ԲԱՎԱՐԻԱՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՐՍԵՆԱԼԻՆ,ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ | |
Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ, սակայն, սեփական հարկի տակ ավելի շատ գոլ բաց թողնելու պատճառով (1:3), քառորդ եզրափակիչի ուղեգիրը զիջեց գերմանական ակումբին: Հանդիպման 3-րդ րոպեին հաշիվը բացեց «զինագործների» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: Թեև «Բավարիան» ամբողջ խաղի ընթացքում առավելություն ուներ «Արսենալի» սակավաթիվ գրոհները ավելի վտանգավոր էին: Նշենք, որ Արսեն Վենգերի սաներն առաջին անկյունայինն իրացրին 85-րդ րոպեին, որի խաղարկումից հետո էլ Լորան Կոշելնին խփեց իր թիմի երկրորդ գոլը: Մնացած ժամանակահատվածում լոնդոնցինեը ջանք չխնայեցին 3-րդ՝ հաղթական դիպուկ հարվածն իրացնելու համար, սակայն ապարդյուն: sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |