16:25 ԲԱՎԱՐԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԻ ԱՐՍԵՆԱԼԻ ԱՐԳԵԼՔԸ. ԶԱՄԵՐ | |
«Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները, որի արդյունքներով մյունխենյան ակումբին բաժին է հասել «Արսենալը»: «Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Դիմակայությունը շատ խոստումնալից է, սակայն մենք պետք է դուրս գանք քառորդ եզրափակիչ: Ես Արսեն Վենգերի հետ ծանոթանալու պատիվ եմ ունեցել: Նա մեծ մարդ է: Բացի այդ, Վենգերը գերմանական արմատներ ունի: Այսպիսի լավ թիմի հետ հանդիպումները մեծ ուշադրության կարժանանան», – Զամերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |