18:02 «Բավարիան» սպասում է Գյոտցեի, Մարտինեսի և Ալկանտարայի վերադարձին | |
Մյունխենի «Բավարիան» վերջին հանդիպումներին մասնակցում է առանց առանցքային ֆուտբոլիստներ Տյագո Ալկանտարայի, Մարիո Գյոտցեի և Խավի Մարտինեսի: «Բավարիայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Գյոտցեն գրեթե ապաքինվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսիի» դեմ խաղում ստացած վնասվածքից: Խավի Մարտինեսը վիրհատությունից հետո արդեն սկսել մարզվել անհատական ծրագրով, իսկ Տյագո Ալկանտարան ոտքի վիրահատությունից հետո դեռ 3 շաբաթ էլ ստիպված կլինի հատուկ գուլպաներ կրել: Իսպանացին այժմ մարզվում է, բայց դեռ երկար ժամանակ կպահանջվի խաղադաշտ վերադառնալու համար: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |