Մյունխենի Բավարիայի ղեկավարության խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն կարծում է, որ այս տարի իրենց գլխավոր խնդիրը լինելու է հաղթանակը Բունդեսլիգայում:
"Մեր գլխավոր նպատակն է հաղթանակը Բունդեսլիգայում, որտեղ մեր ակումբը անցկացնելու է 50-րդ հաբելիանական մրցաշրջանը: Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ շատ բան կախված է հաջողակ լինելուց: Հակառակ դեպքում, այս անցած տարի մենք եզրափակիչում հաղթած կլինեինք: Մենք պետք է մոռանանք անցած տարվա անհաջողությունները և կենտրոնանանք ներկայիս խնդիրների վրա",- նշել է է Ռումինիգեն:
|