16:18 ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ | |
Մյունխենի Բավարիան, ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով Գելզենկիրխենի Շալկեին, հավաքել է 54 միավոր՝ կրկնելով Բունդեսլիգայի 21 խաղերում վաստակած միավորների ռեկորդը: Բացի այդ Բավարիան ռեկորդ է սահմանել մեկնարկային 21 տուրերում բաց թողած գոլերի քանակով՝ 7 գնդակ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բրեմենի Վերդերին, որը 1987/88 մրցաշրջանի 21 խաղերում բաց էր թողել 9 գոլ, հայտնում է Infostrada-ն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |