01:26 «Բավարիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բայեր» | |
Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ կիսապաշտպան Էմրե Ջանը կարիերան շարունակելու է «Բայերում»: 19-ամյա ֆուտբոլիստը 4-ամյա պայմանագիր է կնքելու, իսկ գործարքի ֆինանսական կողմի մասին տեղեկատվություն չի հրապարակվում: Նշենք նաև, որ ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն' «Բավարիան» ապագայում, նախապես համաձայնեցրած գումարի դիմաց, կարող է հետ վերադարձնել Ջանին: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |