15:03 Բավարիայի նախագահը պաշտոնանկ կարվի, եթե... | |
«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ պաշտոնանկ անել թիմի նախագահ Ուլի Հյոնեսին, ում նկատմամբ Մյունխենի արդարադատություն իրականացնող մարմինը հետաքննություն է սկսել՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Գերմանական ակումբի ղեկավարները նման քայլի կդիմեն միայն այն դեպքում, եթե Հյոնեսը մեղավոր ճանաչվի և երկարաժամկետ կալանքի ենթարկվի: - Ճաղերի ետևից նա չի կարողանա ղեկավարել ակումբը: Եթե Հյոնեսը կարողանա տուգանք վճարելու միջոցով ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչը բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ ամենաիրական տարբերակն է, ապա նա կշարունակի զբաղեցնել «Բավարիայի» նախագահի պաշտոնը, - «Bild»-ը փոխանցել է մյունխենյան ակումբի դիտորդների խորհրդի անդամի խոսքերը, ով ցանկացել է, սակայն, անհայտ մնալ: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |