14:56 «Բավարիայի» նախագահը չկարողացավ զսպել արցունքները | |
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր այն մասին, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից, քանի որ իրեն աջակցում են ակումբի անդամներն ու երկրպագուները: Ակումբի ղեկավարների տարեկան ժողովի ժամանակ ներկաները ցույց տվեցին իրենց աջակցությունը Հյոնեսին: 70-ականներին «Բավարիայի» կազմում 200-ից ավելի հանդիպում անցկացրած նախագահին ողջունեցին հոտնկայս ծափահարություններով և նրա անվան վանկարկումներով.«Ես այս ակումբին կծառայեմ մինչև այն պահը, երբ այլևս չեմ կարողանա շնչել»,- հուզված ասել է Հյունեսը: Հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ նախագահին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափսերի հարկային չարաշահումների համար: Նշենք, որ Հյոնեսի օրեք «Բավարիան» ցույց է տվել 113-ամյա պատմության ընթացքում լավագույն ֆինանսական ցուցանիշները: Totallfootball.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |