13:52 ԲԱՎԱՐԻԱՅԻ ԽԱՂԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ՈՉ ԻԴԵԱԼԱԿԱՆ. ԷՖՖԵՆԲԵՐԳ | |
Բավարիայի լեգենդար ավագ Շտեֆֆան Էֆֆենբերգը իր կարծիքն է հայտնել Բավարիայի խաղի վերաբերյալ: "Ես կարծում եմ, որ անպարտելի թիմեր գոյություն չունեն: Խոսքը անկումներ մասին չէ, ինչպես դա այժմ Բարսելոնայի մոտ է: Ուղղակի ցանկացած բարձր որակավորում ունեցող մարզիչ կարող է իր սաներին այնպես նախապատրաստել, որ վերջիններս արդյունքում հաղթեն որևէ թոփ ակումբի: Օրինակ Ֆորտունային դա գրեթե հաջողվել էր: Բավարիայի ֆուտբոլիստները չպետք է սավառնեն ամպերում: Նրանց խաղը շատ լավն է, բայց ոչ իդեալական",-Էֆֆենբերգի խոսքերը մեջբերում է Bild-ը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |