20:01 ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ԿԳՈՀԱՑՆԻ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ | |
Այսօր անչափ հետաքրքիր խաղ է սպասվում Մյունխենի Բավարիայի երկրպագուներին: Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում Բավարիան սեթական հարկի տակ ընդունելու է ֆրանսիական Լիլին: Առաջնության սկզբում Լիլը համարվում էր խմբի ֆավորիտներից մեկը Վալենսիային հավասար, իսկ աժմ Լիլը գրեթե հնարավորություն չունի անցնելու հաջորդ փուլ: Ֆրանսիայի առաջնույունում Լիլի գործերը այդքան էլ վատ չեն ընդանում, թիմը գտնվում է ութերորդ հորիզոնականում, բայց առաջատարից 5 միավոր է հետ մնում: Իսկ վերջին երկու խաղերում էլ տարել է հաղթանակներ: Իսկ ահա Բավարիան, ինչպես հայտնի է միանձնյա գլխավորում է Բունդեսլիգան: Չնայած այդ փաստին Բավարիան մերթ ընդ մերթ զարմացնում է իր երկրպագուներին: Ջախջախիչ հաղթանակներից հետո կարող է պարտվել ոչ այդքան ուժեղ մրցակիցներին: Հաղթելով Իսպանական գրանդ հանդիսացող Վալենսիային, Բավարիան անմիջապես հաջորդ տուրում պարտվեց չորրորդ զամբյուղում գտնվող ԲԱՏէ-ին, այն էլ 3:1 հաշվով: Բավարիան, Վալենսիան և ԲԱՏԷ-ն ունեն վեցական միավոր և ուստի այս խաղում Բավարիայի համար հաղթանակն ուղղակի անհրաժեշտություն է: Թիմերի նախնական կազմերը: Բավարիա: Նոյեր, Լահմ, Բոատենգ, Դանտե, Ալաբա, Մարտինես, Շվայնշտայգեր, Մյուլլեր, Ռիբերի, Ռոբեն, Պիսարո: Լիլ: Լանդրո, Բոնարտ, Բասա, Շեջու, Դեբյուշի, Ռոզանալ, Բալմոն, Մարտեն, Կալու, Նոլան Ռու, Պայե: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |