13:03 ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ. ՀՅՈՆԵՍ | |
«Բավարիայի» ղեկավար խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը նշել է, որ ակումբը չի պատրաստվում գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: «Մեր կազմում կա երեք բարձրակարգ հարձակվող, դրա համար էլ հարձակման գիծն ուժեղացնելու կարիք չունենք: Մրցակցին թուլացնելու նպատակով ֆուտբոլիստ գնելու մեթոդը վաղուց արդեն անցյալում է: Ցանկացած տրանսֆեր պետք է առաջին հերթին ուժեղացնի քո թիմը: Հակառակ դեպքում ինչի՞ համար է պետք այն»,- Հյոնեսի խոսքերը փոխանցումէ Bild-ը: Հիշեցնենք, որ Լևանդովսկուն գնելու մասին լուրերը մինչ այս հերքել էր նաև «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |