19:53 ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ. ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ | |
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գտնում է, որ թիմին հարկավոր չէ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ «Մենք ունենք Մարիո Գոմես, Մարիո Մանջուկիչ և Կլաուդիո Պիսարո։ Վերջինս բոլորից լավն է, երբ գտնվում է համապատասխան մարզավիճակում։ Եվ եթե ձեռք բերենք 4-րդ հարձակվողին, ապա պետք է ազատվել վերոնշյալ ֆուտբոլիստներից մեկից։ Այնպես որ ես չեմ կարծում, որ Լևանդովսկու տրանսֆերն այդքան հարկավոր է «Բավարիային»», – Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում wn.de-ն։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում ֆուտբոլային հասարակությունն ակտիվորեն քննարկում է լեհ ֆուտբոլիստի՝ «Բավարիա» տեղափոխվելու հարցը։ Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |