13:03 ԹՈՓ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՈՎ.ՄԱՆՋՈՒԿԻՉ,ՊԻՍԱՐՈ ԵՎ ԳՈՄԵՍ | |
Գերմանական հայտնի "Kicker" պարբերականի վերլուծաբան Մունիր Զիտունին իր հոդվածում անդրադարձել է "Բավարիայի" հարձակման գծին: Ձեր ուշադրության ենք ներկայացնում նրա հոդվածի թարգմանությունը: Նոր մրցաշրջանը "Բավարիան" կսկսի երեք "TOP" հարձակվողների բնորոշումով:Մյունխենյան հարձակվողական այդ տրիոն կներկայացնեն Մարիո Գոմեսը, Մարիո Մանջուկիչը և Կլաուդիո Պիսարոն: Ի՞նչպես կբաշխվեն նրանց դերերը. Արդյո՞ք Հայնկեսը կփոփոխի թիմի տակտիկական դասավորությունը: 2011 թ դեկտեմբերին "Բարսելոնայի" երկրորդ կազմը `4:0 հաշվով ջախջախեց "ԲԱՏԷ"-ին: Դրանից մեկ օր առաջ "Բավարիան" իր երկրորդ կազմով աննկատ և անձայն պարտվեց "Մանչեսթեր Սիթիին": Այդ օրը հավանաբար "Բավարիայի" ղեկավարության գլխում ծագեց միտք, որ Եվրոպայում հաջողության հանելու և Դորտմունդի հետ երկար ժամանակահատվածում ներքին առաջնությունում պայքարելու համար անհրաժեշտ է պահեստայինների երկար նստարան: Վերոնշյալ խաղից հետո Հայնկեսի խոքերը հնչեցին հետևյալ կերպ."Բարսելոնան խաղադաշտ դուրս բերեց 11 նոր ֆուտբոլիստների և հաղթեց` 4:0 և դա բացատրում է ամեն ինչ: Մեր թիմում նման կազմով նման բան անելը շատ դժվար է": Նոր մրցաշրջանում մյունխենցիները կադրային աշխատանքները վարեցին այն հաշվարկով, որ վնասվածքները,որակազրկումները և այլ կորուստները չանդրադառնան թիմի խաղի որակի վրա: Այդ պատճառով պաշտպանության գիծը ուժեղացնելու նպատակով Մյունխենգլադբախի "Բորուսիայից" ձեռք բերվեց Դանտեն: Կիսապաշտպանթւյունում Շերդան Շակիրին, իսկ հարձակման գծում Մարիո Մանջուկիչն ու Կլաուդիո Պիսարոն: "Եթե մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ունենաինք Պիսարո և Մանջուկիչ, ապա հավանաբար կհաղթեինք այն",-ասել է Հայնկեսը: Էդին Ջեկոյի տեղափոխության կապակցությամբ երկար ժամանակ ընթացան խառը բանակցություններ և արդյքունում հայտարավեց Մանջուկիչի տրանսֆերի մասին` ում մի քանի ամիս առաջ աչք էր դրել Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը: Մի կողմից Մանջուկիչը Գոմեսի հետ կարող է հանդես գալ հարձակման կրակագծում, իսկ մյուս կողմից կարող է գործել ավելի խորքից` ընդլայնելով հարձակվողական գործողությունների թատերաբեմը: Հայնկեսի կողմից Մարիո Գոմեսի նկատմամբ վստահություն մեծ է: Նա մեկ անգամ չէ, որ դրա մասին հայտարարել է հրապարակավ: Սակայն այժմ "Սուպեր Մարիոն" ստիպված կլինի մրցակցել երկու թոփ-հարձակվողների հետ: "Բավարիայի" ներկայիս հարձակման գիծը նախորդ մրցաշրջանում ձևակերպել է 56 գոլ: Եթե չխփի մեկը, ապա նրան միանգամից կարող է փոխարինել մյուսը: Այդ առումով "Բավարիայի" նախկին հարձակվող Իվիցա Օլիչը ասել է. "Եթե դու տեղափոխվումես այնպիսի ակումբ, ինչպիսին "Բավարիան" է, ապա պարտավորես հասկանալ, որ մրցակցությունը կլինի ահռելի մեծ: Սակայն թիմը անցկացնում է բազմաթիվ հանդիպումներ և ամեն խաղացող իրեն դրսևորելու շանս է ստանում: Ես համոզված եմ, որ իմ հայրենակից Մարիո Մանջուկիչը իրեն ընձեռված հնարավորությունից անպայման կօգտվի": Հայնկեսը բացառել է 2 հարձակվողի սխեմային անցնելու հավանական տարբերակը: Բայց հաշվի առնելով կիսապաշտպանների կադրային կազմը` ամենայն հավանականությամբ կկիրառվի "4-3-2-1" տակտիկական սխեման, այսինքն երեք հարձակվողներից միայն մեկը կարող է ընդգրկվել հիմնական կազմում: Կլաուդիո Պիսարոն նշել է." Կարող է այնպես ստացվել, որ մի քանի հանդիպում ես անկցանեմ պահեստայինների նստարանին": Նման ճակատագրից դժվար, թե խուափեն հարձակման գծի նրա մյուս կոլեգաները: Բավարիայի հարձակվողները 2011/12 մրցաշրջանում Գոմես - 26 գոլ, աջ ոտքով`14 ձախ ոտքով`7 գլխով`5 11մետրանոցով` 4 գոլային փոխանցումներ`3 Պիսարո(Վերդեր) - 18 գոլ աջով`11 ձախով`2 գլխով`5 11 մետրանոցով`2 գոլային փոխանցումներ`10: Մանջուկիչ(Վոլֆսբուրգ) - 12 գոլ աջով`5 ձախով`0 գլխով`7 11 մետրանոցով`1 գոլային փոխանցումներ`10: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |