11:19 ԲԱՎԱՐԻԱՅԻ ՑԱՍՈՒՄԸ | |
Բավարիան նախորդ մրցաշրջանում դարձավ իսկական անհաջողությունների մարմնավորում: Մյունխենցիները Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքում և ազգային գավաթում զիջեցին Դորտմունդի Բորուսիային,իսկ Չեմպիոնների լիգայի տնային եզրափակիչում ողբերգական ձևով պարտվեցին "Չելսիին": Նման ծանր մրցաշրջանից հետո "Բավարիան" փորձում է ուշքի գալ և ապացուցել, որ բոլոր անհաջողությունները անցյալում են: Այդ առումով Գերմանիայի սուպերագավաթը դարձավ հիանալի հնարավորութուն` բոլոր մտադրությունները հաստատելու և ցուցադրելու համար: Առավելևս, որ մրցակիցը հենց Դորտմունդի "Բորուսիան" էր: Որպես կանոն ակումբային երկար մրցաշրջանից և Եվրոպայի առաջնությունից հետո տարվա այս ժամանակահատվածում թիմերից ակնկալիքներ շատ չեն, սակայն Բավարիան և Բորուսիան խաղին ներկայացան թարմ տեսքով և ցուցադրեցին բավականին հետաքրքիր ֆուտբոլ: Ակնհայտորեն երևաց, որ ֆուտբոլիստները անցած շաբաթների ընթացքում հացրել են հանգստանալ և ձեռք բերել լավ մարզավիճակ: "Բավարիան" հանդիպումը բավականին ակտիվ սկսեց և արդեն 6-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Ֆրենկ Ռիբերիի գերազանց փոխանցումից հետո գնդակը մրցակից դարպասը ուղարկեց Մարիո Մանջուկիչը: Բավարիայի հզոր գրոհները լուրջ խուճապ առաջացրեցին Բորուսիայի պաշտպանությունում: Ստեղծված իրավիճակից մյունխենցիները հիանալի օգտվեցին և հաշիվը կրկնապատկեցին: Արիեն Ռոբենի գերազանց գործողությունների շնորհիվ աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը`2:0: Առաջին խաղակեսում Բորուսիան ոչ մի վտանգավոր պահ չստեղծեց Բավարիայի դարպասի մոտ, իսկ դորտմունդցիների լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին նույնիսկ ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ: Փոխարենը երկրի չեմպիոնները շատ ագրեսիվ սկսեցին երկրորդ խաղակեսը: Յուրգեն Կլոպի սաները հասկացնել տվեցին, որ հենց այնպես չեն պատրաստվում հանձնվել: Մեկը մյուսի հետևից Բորուսիայի ֆուտբոլիստները վտանգավոր պահեր էին ստեղծում Նոյերի դարպասի մոտ, սակայն վերջին հարվածը ակնհայտորեն չէր ստացվում: Խաղավերջում Կլոպը դիմեց փոխարինումների օգնությանը և այն տվեց ցանկալի արդյունք: Խաղադաշտում հայտնված Շիբերն ու Գյոտցեն առջևի գծում կարողացան աշխույժացնել թիմի խաղը և այն արտահայտվեց դորտմունդցիների խփած միակ գնդակով: 76-րդ րոպեին հեղինակության գոլը իր հաշվին գրանցեց ռոբերտ Լևանդովսկին: Խաղի մնացած րոպեներին նոր փոփոխություններ չգրանցվեցին և Բավարիան նոր մրցաշրջանում նվաճեց իր առաջին տիտղոսը: Մյունխենյան ակումբը Բորուսիայի հետ 5 անհաղթելի հանդիպումներից հետո վերջապես կարողացավ ընդհատել անհաջող խաղերի շարքը: Այդուհանդրերձ կարևոր չէ այն տիտղոսը, որը նվաճումես օգոստոսին, այլ կարևորը այն է , որը կլինի քո ձեռքերում մայիսի վերջում: ԲԱՎԱՐԻԱ - ԲՈՐՈՒՍԻԱ Դ 2:1 գոլեր` Մանջուկիչ 6', Մյուլլեր 11' - Լևանդովսկի 76' | |
|
Մեկնաբանություններ: 0 | |