16:38 ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ.«ՌԻԲԵՐԻՆ ՖԵՆՈՄԵՆԱԼ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է» | |
Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Բավարիա» - «Շալկե 04»(2:0)խաղից հետո մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գովեստի խոսքեր է հղել թիմի ֆրանսիացի կիապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հասցեին: Նշենք , որ Ռիբերին այդ խաղում իր հաշվին դուբլ գրանցեց: «Ռիբերին ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Շատ հաճելի էր հետևել նրա գործողություններին խաղադաշտում: Պետք է հիանալի մարզավիճակ ունենալ նման խաղ ցուցադրելու համար: Իմ խոսքերի ապացույց կարող են հանդիսանալ«Բավարիայի» բազմաթիվ գրոհները ձախ եզրից: Ընթացիկ մրցաշրջանում նա շատ կայուն ֆուտբոլ է ցուցադրում», - հայտարարել է "Կայզեր Ֆրանցը": | |
|
Մեկնաբանություններ: 0 | |