11:29 ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ."ՌՈԲԵՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՎԱՐԻԱՅԻՆ" | |
Բավարիայի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ Արիեն Ռոբենը անհրաժեշտ է թիմին: Հիշեցնենք, որ չնայած կողմերի միջև պայամանագիրը երկարաձգելու նախնական պայմանավորվածությանը, այդուհանդերձ հոլանդացի ֆուտբոլիստը հնարավոր է, որ ակումբի հետ չերկարաձգի պայամանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2015 թ:"Ռոբենը անհրաժեշտ է Բավարիային: Հարցը նրանում է, որ Բավարիայի խաղը շեշտադրված է եզրային ակտիվ գործողությունների վրա: Իսկ Ռոբենը այնքան հաջող է գործում աջ եզրում, որքան Ֆրենկ Ռիբերին ձախում: Մեր խաղը ստեղծվում է այս ֆուտբոլիստների շուրջ: Ընթացիկ մրցաշրջանում Արիենը շատ կարևոր գոլեր է խփել: Դրան վերաբերվում է նաև Ռեալի հետ պատասխան խաղում խփած գնդակին: Ես հանդիսանում եմ Ռոբենի երկրպագու",- հայտարարել է Բեկենբաուերը, ով միրցաշրջանի ընթացքում Ռոբենին բազմիցս անվանել էր էգոիստ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |