13:09 ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ."ԶԱՄՄԵՐԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆՔ ՆՇԱՆԱԿԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ" | |
ԳոմՄյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը տեղեկացրել է, որ ակումբը վաղուց էր հետաքրքրվում Մատիաս Զամերի անձով, հաղորդում է Bild-ը: Հիշեցնենք, որ Զամերը սկսել է աշխատել «Բավարիայում» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ` փոխարինելով ակումբի մարզական տնօրենի պաշտոնում Ներլինգերին: «Մենք երկու անգամ ցանկանում էինք նրան նշանակել թիմի գլխավոր մարզիչ: Ճիշտ է, փոխարենը ընտրեցինք Յուրգեն Կլինսմանին և Լուի վան Գալին: Լավ է, որ այս անգամ հաջողվեց համաձայնության գալ Մատիասի հետ: Նա մարզիչ Յուպ Հայնկեսին ավելի ուժեղ է դարձնում, աջակցում է նրան շատ հարցերում: «Բավարիայի» համար Զամերը շատ բաների երաշխիք է»: Աղբյուր` Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |