11:40 ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ ՄԱՐՏԻՆԵՍԻ ԻՐԱԿԱՆ ԳԻՆԸ | |
Բավարիայի պատվավոր նախագահ Ֆրանց բեկենբաուերը մեկնաբանել է Բավարիայի նոր ձեռք բերման մասին: Նշենք, որ երեկ մյունխենյան ակումբը պաշտոնապես հայտարարեց Ատլետիկի կիսապաշտպան Խավի Մարտինեսի ձեռք բերման մասին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությունը Բավարիայի համար արժեցավ 40 մլն եվրո: "Ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե իրականում որքան արժե Մարտինեսը: Նախկինում մեծ գումարներ վճարում էին միայն հարձակվողների համար, իսկ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստները, որպես կանոն հանդիսանում էին ակումբի սաները: Սակայն ժամանակները փոփոխվել են",-ասել է բեկենբաուերը: Հիշեցնենք, որ Մարտինեսի ձեռք բերման մասին նաև իր կարծիքն էր հայտնել նաև Մադրիդի "Ռեալի" նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստորը, ով մասնավորապես նշել էր, որ Մարտինեսը հանճարեղ ֆուտբոլիստ չէ: Աղբյուր` Footballexpress.am
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |