23:18 ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԱՀՄԻ ՀԵՏ | |
Մյունխենի Բավարիայի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը համաձայն է Ֆիլիպ Լահմի հետ, որ Գերմանիայի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնությունում կարող է նվաճել չեմպիոնի տիտղոսը։ "Ասո՞ւմ եք Ֆիլիպ Լամն արդեն սկսել է խոսել աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Իհարկե, Բրազիլիայում ավելի հեշտ չի լինի, քան 2006-ին։ Դրանից հետո սկսվեց իսպանացիների գերիշխանությունը համաշխարհային ֆուտբոլում։ Բայց դա եւս մի օր ավարտվելու է։ Ես կարծում եմ, որ Գերմանիայի հավաքականը բավական ուժեղ է եւ չեմպիոնության նախադրյալներ ունի։ Պարզապես, անհրաժեշտ է պատշաճ պատրաստվել մրցաշարին",- նշել է Բեկենբաուերը։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |