23:18 ԲԵՆՏՈՒ " ՄԻԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՎ ՉԵՍ ՀԱՂԹԻ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՆ " | |
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները չեն մտածելու միայն սեփական դարպասն անառիկ պահելու մասին, Եվրո-2012-ում Գերմանիայի հետ հանդիպումից երեք օր առաջ նշել է պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն։ " Գերմանիային հաղթելու համար մենք պետք է շատ կազմակերպված գործենք: Մեզ նաեւ համարձակություն է պետք: Բայց եթե մտածենք միայն պաշտպանության մասին, ապա հաղթել հաստատ չի ստացվի: Պետք չէ մոռանալ նաեւ հարձակման մասին, բայց դա անել շատ կարգապահ, ագրեսիվ եւ գնդակի կորուստի դեպքում արագ հետ վերադառնալ ",- Բենտու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Աղբյուր - NEWS.am Sport Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |