02:27 ԲԼԱՏԵՐԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՆ | |
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կասկածում է, որ2006 թ աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Գերմանիա ստացել է ոչ միայն օբյեկտիվ պատճառներով: "Ես շատ եմ մտածում, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: Քվեարկության ժամանակ ընտրողներիվց մեկը թողնում է սենյակը վերջին պահին եւ ձայների հավասարության փոխարեն 10:10 լինում է 9:10 հօգուտ գերմանացիների: Ես ոչինչ չեմ ակնարկում, պարզապես ասում եմ այն ինչ եղել է , -նշել է Բլատերը: Գերմանիայի ֆուտբոլի միությունը վրդովմունքն է հայտնել Բլատերի հայտարարության դիմաց: Ավելին, ԳՖՄ կարծում է, որ նման գործողություններով Բլատերը փորձում է շեղել հասարակությանը Ավելանժի կոռուպցիոն սկանդալից, որը լրջորեն հարվածեց ՖԻՖԱ-ի համբավ: " Այդ մեկնաբանությունները ամբողջովին անհիմն է եւ ծառայում է միայն նրա համար, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը ընթացիկ սկանդալային իրադարձություններից", - ասել է ԳՖՄ գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկը: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |