12:39 ԲՈԱՏԵՆԳ."ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ,ԵԹԵ ՈՒՍԱՄԻՆ ՄՆԱ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ" | |
Բավարիայի պաշտպան Ժերոմ Բոատենգը չի ցանկանում, որ ակումբը բաժանվի ճապոնացի կիսապաշտպան Տակաշի Ուսամիից: Գերմանացի ֆուտբոլիստի կարծիքով բավարացիները պետք է ամբողջությամբ ձեռք բերեն ֆուտբոլիստի տրանսֆերը և երկարատև պայմանագիր կնքեն նրա հետ: "Ուսամին հիանալի անձանավորություն է և լավ ֆուտբոլիստ: Ես շատ ուրախ կլինեի, եթե նա չհեռանար Բավարիայից",ասել է Բոատնեգը: Սակայն Մյունխենում այդ հարցի շուրջ այլ կարծիք է ձևավորված և արդեն ղեկավարությունը հայտարարել է, որ ամռանը Ուսամին կվերադառնա Ճապոնիա` "Գամբա Օսակա" ակումբ: Բացի այդ Բոատնեգը մեկնաբանել է Կայզերսալուտեռնի հետ խաղում Բավարիայի հաջողությունը: "Մենք գոհ ենք, որ երկրորդ խաղն անընդմեջ գոլ բաց չթողեցինք: Այդ խաղում առաջին խաղակեսից հետո, մենք չթուլացանք: Երկրորդ խաղակեսում կարող էինք ևս մի քանի գնդակ ուղարկել մրցակցի դարպասը",նշել է Բոատենգը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|