21:48 ԲՈՐՈՒՍԻԱ Դ. - ԲԱՎԱՐԻԱ: ԹԻՄԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԿԱԶՄԵՐԸ | |
Ինչպես հայտնի է Գերմանիայի սուպերգավաթի համար պայքարելու են Բավարիան և Դորտմունդի Բորուսիան: Երկու թիմերի համար էլ նախամրցաշրջանային մարզումները և ընկերական հանդիպումները իրենց լուրջ հետևանքներն են թողել: Գերմանիայի փոխչեմպիոնի Մյունխենի Բավարիայի կազմից կբացակայեն Դավիդ Ալաբան, Մարիո Գոմեսը և Դիեգո Կոնտենտոն: Բավարիայի առաջատարներից մեկը` Բաստիան Շվայնշտայգերը, նույնպես չի կարողանա օգնել իր թիմին: Բավարիայի կազմից ամենայն հավանականությամբ կբացակայի նաև Ռաֆինյան: Սպասվում է, որ Բավարիայի հարձակվող Կլաուդիո Պիսսարոն կլինի պահեստայինների կազմում: Գերմանիայի չեմպիոնը նույնպես ունի կորուստներ: Հայտնի է, որ վնասվածքների պատճառով չեն դուրս գա խաղադաշտ Սեբաստիան Կելը և Սվեն Բենդերը: Իսկ ահա Մարիո Գյոտցեն պատրաստ է օգնել իր թիմին: ԹԻՄԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԿԱԶՄԵՐԸ Բավարիա- Նոյեր - Լահմ, Բադշտուբեր, Դանտե, Կան - Լուիս Գուստավո, Կրոս - Ռոբբեն, Մյուլլեր, Ռիբերի - Մանջուկիչ: Բորուսիա- Վեյդենֆելեր - Պիշչեկ, Սուբոտիչ, Հումելս, Շմելցեր - Գյունդոգան, Լեյտներ - Բլաշիկովսկի, Ռոյս, Գրոսկրոյթց - Լևանդովսկի: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|