13:17 ԲԱՎԱՐԻԱՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԻ, ՔԱՆ ԲՈՐՈՒՍԻԱՆ | |
«Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը համեմատական է անցկացրել իր ակումբի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև: Նա նշել է, որ դորտմունդյան թիմը չի կարողանա «Բավարիայի» չափ հանրաճանաչ դառնալ աշխարհում: «Ես չեմ կարծում, որ միջազգային ճանաչման ասպարեզում «Բորուսիան» մեզանից առաջ է: Եթե գնանք Չինաստան և հետաքրքրվենք գերմանական թիմերով, նրանք կտան «Բավարիայի», այլ ոչ թե «Բորուսիայի» անունը: Դա հիմնավորված է 30-ամյա խելահեղ հաջողություններով: Որպեսզի «Բորուսիան» «Բավարիայից» հանրաճանաչ լինի, նրանք պետք է 10 անգամ անընդմեջ հաղթեն Գերմանիայի առաջնությունը»,- նրան է մեջբերում Championat.com-ը: Աղբյուր` Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |