14:48 ԲՈՒՖՈՆԸ ՀԱՃՈՅԱԽՈՍԵԼ Է ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ | |
Յուվենտուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանին է մատուցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ իրենց մրցակից Բավարիային: "Մեր ու Բավարիայի միջև տարբերությունը հսկայական է և առաջին հերթին փորձի մեջ: Այսօր ես ավելի տպավորված եմ, քան Մյունխենում։ Առաջին մրցավեճում մենք ոչ մի լավ բան չցուցադրեցինք, իսկ ահա այս խաղում ամեն ինչ անում էինք՝ հանուն հաղթանակի, բայց և այնպես չհասանք դրան: Բավարիան իրոք, որ երկնաքեր է, հզոր է ինչպես երբեք: Նրանք ցանկացած գոտում մեզ գերազանցում էին: Ամփոփելով դիմակայության արդյունքը, կասեմ, որ Բավարիան այս մրցաշրջանում կարող է նվաճել Չեմպիոնների լիգան:", - նշել է Բուֆոնը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |