12:02 ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԱՅՍՕՐ`ԲՈՐՈՒՍԻԱ Դ - ԲԱՎԱՐԻԱ 22:00 | |
Բունդեսլիգայի 30-րդ տուրում Չեմպիոնների լիգայի տեղի համար պայքարող Մյունխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս`2:2 հաշվով մարտական ոչ-ոքի կնքեց Բրեմենի Վերդերի հետ: Ընդ որում խաղի 27-րդ րոպեից սկսած, երբ հաշիվը 1:0 էր հօգուտ Վերդերի` բրեմենցիները Բյոնիշի հեռացումից հետո մնացին 10 հոգով: Թվային առավելությունից օգտվելով մյունգլադբախցիները կարողացան երկրորդ խաղակեսում Մայկ Հանկեի դուբլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ , սակայն հանդիպման վերջնամասում ստանդարտ դիրքի խաղարկումից հետո գլխի հիանալի հարվածով իր թիմին պարտությունից փրկեց տանտերերի կենտրոնական պաշտպան Նալդոն: Հերթական միավորների կորստից հիանալի օգտվեց Բորուսիայի թիկունքում գտնվող Շտուտգարտը, որը մրցակցի հարկի տակ `3:1 հաշվով պարտության մատնեց Աուգսբուրգին: Այս տուրից հետո 4-րդ տեղի համար մղվող պայքարը թեժացավ, քանի որ Շտուգարտը 4-րդ հորիզոնականում գտնվող Գլադբախի Բորուսիայից արդեն հետ է մնում 7 միավորով: Այսօր կկայանան տուրի մնացած հանդիպումները: Դրանցից ամենագլխավորը և կարելի է ասել մրցաշրջանի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության համար պայքար մղող Բորուսիան և Բավարիան կհանդիպեն Դորտմունդում: Երկրորդ տեղում ընթացող Բավարիան երեք միավորով հետ է մնում առաջատար Բորուսիայից: Այս հանդիպման հաղթողը հավանաբար կդառնա նաև երկրի չեմպիոն: Խաղը կկայանա Երևանի ժամանակով 22:00-ին: ՏՈՒՐ 30 «Մայնց» – «Քյոլն» 4:0 գոլեր` Պոլանսկի, 19 (1:0, 11մ); Զիդան, 31 (2:0); Մյուլլեր, 37 (3:0); Սալայ, 54 (4:0) «Աուգսբուրգ» – «Շտուտգարտ» 1:3 գոլեր` Ռաֆայել, 5 (1:0, 11մ); Տասկի, 24 (1:1); Հարնիկ, 34 (1:2); Իբիշևիչ, 84 (1:3) «Հերտա» – «Ֆրայբուրգ» 1:2 գոլեր` Հուբնիկ, 7 (0:1, ինքնագոլ); Ֆրայս, 67 (0:2); Հուբնիկ, 81 (1:2) «Վերդեր» – «Բորուսիա» 2:2 գոլեր` Ռոզենբերգ, 18 (1:0); Հանկե, 52 (1:1); Հանկե, 66 (1:2); Նալդո, 74 (2:2)
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |