19:34 Բունդեսլիգա. «Բավարիա»-ն դժվարին խաղում հաղթեց «Հերտա»-ին. տեսանյութ | |
Բունդեսլիգայի 10-րդ տուրի խաղում երկրի գործող չեմպիոն Բավարիա-ն հյուրընկալեց Հերտա-ին: Թվում էր, թե մյունխենցիների հեշտ հաղթանակը ապահովված է, սակայն բեռլինյան ակումբը այդ կապակցությամբ այլ կարծիքի էր: Արդեն 4-րդ րոպեին Ադրիան Ռամոսը գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը: «Բավարիա»-ն երկար ժամանակ չէր կարողանում խոցել մրիցակցի դարպասը: Գվարդիոլան Ռոբենի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարիո Մանջուկիչին, ով վերջապես 30-րդ րոպեին մյունխենցիների առավելությունը վերածեց գոլի: Սակայն այդքանով խորվաթ ռմբարկուն չբավարարվեց և 51-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Հիանալի աշխատեց նաև Գվարդիոլայի մյուս փոխարինումը: Կրոսի փոխարեն խաղադաշտում հայտնված Գյոտցեն` երրորդ անգամ խոցեց «Հերտա»-ի դարպասը: Այնուամենայնիվ պետք է արժանին մատուցել բեռլինյան ակումբին, որը քիչ անց կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չկարողացավ: «Բավարիա»-ն տոնեց իր հերթական հաղթանակը և շարունակում է միանձնյա գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բավարիա» - «Հերտա»`3:2 Գոլեր` Մանջուկիչ 30', 51', Գյոտցե 54' – Ռամոս 4', Բեն-Հատիրա 58' | |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|