00:09 Բունդեսլիգա. «Բավարիա»-ն հաղթեց «Պադերբոռն»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը. տեսանյութ | |
Բունդեսլիգայի 5-րդ տուր մեկնարկեց երեքշաբթի օրը կայացած 4 հանդիպումով: Գործող չեմպիոն «Բավարիա»-ն սեփական խաղադաշտում հյուրընկալեց առաջնության առաջատար «Պադերբոռն»-ին: Արդեն 8-րդ րոպեին Մարիո Գյոտցեն առաջ մղեց մյունխենցիներին, իսկ 6 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելութունը: Աշխույժ մեկնարկից հետո բավարացիները գցեցին խաղի տեմպը և սկսեցին ուժեր խնայել, որի հետևանքով երկար ժամանակ լուսատախտակի վրա հաշիվը չէր փոխվում: Այդպես շարունակվեց մինչև 78-րդ րոպեն, երբ կրկին գործի դրվեց բավարական «մեքենան»: Երրորդ գոլը կրկին իր հաշվին գրանցեց Մարիո Գյոտցեն, իսկ խաղի վերջակետը դրեց Թոմաս Մյուլլերը, ով եզրափակեց Արյեն Ռոբենի հիանալի փոխանցումը: Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն վաստակեց 11 միավոր ստանձնեց առաջնության առաջատարի դերը: «Բավարիա» - «Պադերբոռն»`4:0 «Վերդեր» - «Շալկե 04»`0:3 «Այնտրախտ» - «Մայնց»`2:2 «Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ»`3:3
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |