12:59 Բունդեսլիգա. «Բավարիա»-ն հաղթեց «Այնտրախտ»-ին. տեսանյութ | |
Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ: «Կոմերցբանկ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց մյունխենցիների նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ և հաղթական գնդակի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը: Առաջին տուրում «Հաննովեր»-ից կրած պարտությունից հետո, այս տուրում «Վոլֆսբուրգ»-ը իր ողջ զայրույթը թափեց «Շալկե 04»-ի վրա: Դիտեր Հեկինգի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին գելզենկիրխենյան ակումբի դարպասը: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: «Գայլերի» կազմում իր նորամուտը նշեց «Բավարիա»-ի նախկին բրազիլացի կիսապաշտպան Լուիս Գուստավոն: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց նաև Լևերկուզենի «Բայեր»-ը: «Ասպիրինայինները» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեցին «Շտուտգարտ»-ին: Հատկանշական է, որ «Շտուտգարտ»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ «Բայեր»¬-ի նախկին պաշտպան Դանիել Շվաբը: 2-րդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց Բրեմենի «Վերդեր»-ը, որը «Վեզերշտադիոն»-ում հաղթեց «Աուգսբուրգ»-ին: Ինչպես նախորդ տուրում, այնպես էլ այս տուրում «բրեմենյան երաժիշտները» իրենց մրցակցին հաղթեցին 1:0 հաշվով: Հյուսիսգերմանացիների կազմում հաղթական գոլը իր հաշվին գրանցեց Մեհմետ Էկիչին: Անակընկալ արդյունք գրանցվեց Համբուրգում: Առաջին տուրում «Շալկե»-ի հետ խաղում բավականին լավ ֆուտբոլ ցուցադրելուց հետո` Տորստեն Ֆինկի սաները անհասկանալի կերպով 1:5 հաշվով զիջեցին Հոֆենհայմին: 2-րդ տուրի Բունդեսլիգա. 2-րդ տուր «Այնտրախտ» Ֆ - «Բավարիա»՝ 0:1 գոլ՝ Մանջուկիչ 13' «Շտուտգարտ» - «Բայեր»՝ 0:1 գոլ՝ Շվաբ 42' (ինք.) «Վոլֆսբուրգ» - «Շալկե» ՝ 4:0 գոլեր՝ Կնոխե' 54, Վիերինյա 61', Նալդո 68', Կուչկե 90' «Վերդեր» - «Աուգսբուրգ»՝ 1:0 գոլ՝ Էկիչի 22' «Ֆրայբուրգ» - «Մայնց»՝ 1:2 գոլեր՝ Ֆրեիս 71' – Ցիմլինգ 64', Ն.Մյուլեր 68' «Համբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:5 գոլեր՝ Վան դեր Վարտ 44' (11 մետ.) – Ֆիմինո 5',77', Ֆոլանդ 50, Մոդեստե 67', 74', Shamshyan.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |