14:58 Բունդեսլիգա. Բավարիան 39 տարի անց երկու խաղում 14 գոլ է խփել | |
Գերմանիայի առաջնության 21–րդ և 22–րդ տուրերում հաղթանակներ է տոնել ընդհանուր 14։0 հաշվով։ Նախորդ շաբաթ Պեպ Գվարդիոլայի թիմը 8։0 հաշվով ջախջախել էր «Համբուրգին», իսկ երեկ՝ փետրվարի 21–ին առավելության հասավ «Պադերբորնի» նկատմամբ`6:0: Վերջին անգամ «Բավարիային» հաջողվել էր Բունդեսլիգայի երկու անընդմեջ խաղերում 14 ու ավելի գոլեր խփել 1976 թվականին։ Այն ժամանակ մյունխենցիները 15 անգամ էին գրավել մրցակիցների դարպասները։ Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 22 տուրերից հետո «Բավարիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողին գերազանցելով 11 միավորով։
Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |