17:30 Բունդեսլիգա. Ռիբերին՝ լավագույն ֆուտբոլիստ, Հայնկեսը՝ լավագույն մարզիչ | |
Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին «11 Freunde» ամսագրի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը հավաքել է 33 բալ՝ մեկ ձայնով գերազանցելով Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն: Լավագույն եռյակը 24 ձայնով եզրափակել է Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի հարձակվող Ստեֆան Կիսլինգը, ով դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու: Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Յուպ Հայկեսը, ով «Բավարիայի» հետ հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում՝ նվաճելով 4 տիտղոս: Մարզչական կարիերան ավարտած 68-ամյա Հայնկեսն արժանացել է 53 ձայնի՝ գերազանցելով «Ֆրայբուրգը» գլխավորող Կրիստիան Տրայխին, ով հավաքել է 38 ձայն: Երրորդ տեղում «Բայերի»՝ Սամի Հյույպիա ու Սաշա Լեւանդովսկի մարզչական զույգն է՝ 22 ձայն: NEWS.am Sport | |
|
Մեկնաբանություններ: 0 | |