16:30 ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
«Բավարիայի» ռեկորդները Մինչ այս մրցաշրջանը Բունդեսլիգայի աշնանային չեմպիոն այսքան վաղ ոչ մի թիմ չի դարձել: Որպեսզի 2012/13 մրցաշրջանում թիմը վաստակի առաջին (թող լինի ոչ պաշտոնական) տիտղոսը, «Բավարիային» պահանջվեց անցկացնել մեկնարկային 8 խաղերը: Սակայն մյունխենցիները այդ 8 խաղերում 8 հաղթանակ տոնեցին՝ խփելով 26 և բաց թողնելով ընդամենը 2 գնդակ, որը իհարկե Բունդեսլիգայի ռեկորդ էր: Թոմաս Մյուլլերը դարձավ այդ ռեկորդի խորհրդանիշը: Առաջին իսկ տուրից Մյուլլերը ֆանտաստիկ արդյունավետությամբ աչքի ընկավ և նրա գոլային փոխանցումներից և գոլերից պաշտպանված չի մնացել գրեթե ոչ մի թիմ, իսկ «Շտուտգարտի» հետ խաղում Մյուլլերը դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Սակայն այդ ամենը տևեց մինչև հոկտեմբերի 28-ը, երբ Մյունխեն ժամանեցին «Ասպիրինայինները» և իսկական գլխացավ առաջացրեցին: Այս խաղից հետո ընդհատվեց միանգամից երկու ռեկորդ. առաջինը «Բավարիայի» հաղթական շարքը, իսկ երկրորդը՝ Մյուլլերի արդյունավետության շարքը: «Շալկեի» հաղթանակը ռուրյան դերբիում Գերմանիայի գլխավոր դերբիներից մեկում վերջապես վերականգնվեց ինտրիգը: Գելզենկիխենցիները՝ Հուբ Ստևենսի գլխավորությամբ, վերջապես ձեռք են բերել խաղային կարգապահություն և ստաբիլություն, ինչն էլ իհարկե իր հետքը թողեց թիմի արդյունքների վրա: Որպեսզի թիմը իրեն զգա ռուրյան դերբիի լիարժեք մասնակից պահանջվեց 842 օր: Օգտվելով «Բորուսիայի» պաշտպանությունում առաջացած խնդիրներից՝ «Շալկեն» կարողացավ հաղթանակ տոնել, որը առաջինն էր 2010 թվականի փետրվարից սկսած: Եվ բացի այդ «Շալկեն» ուղակի հիանալի անցկացրեց հոկտեմբեր ամիսը՝ վաստակելով 9 հնարավորից 9 միավոր: Բունդեսլիգայում արդեն 3-րդ ուժը ակնհայտ է: «Երկաթե Ֆելիքսի» հերթական ձախողումը Գերմանական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկը իր մարզչական կարիերայում հերթական ձախողումը ունեցավ: Առայժմ նրա մեթոդները հաջողություն են բերել 2009 թվականին, երբ նրա գլխավորած «Վոլֆսբուրգը» նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Սակայն նրա վերադարձը «Վոլֆսբուրգ» անհաջող ստացվեց: «Գայլերը» Մագատի գլխավորությամբ այս մրցաշրջանում անցկացրած 8 խաղերից հետո տոնել էին մեկ հաղթանակ, երկու անգամ ոչ ոքի էին խաղացել և կրել 5 պարտույուն: Թիմի ղեկավարության համբերության բաժակը լցվեց 8-րդ տուրում «Ֆրայբուրգից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո: Մագատը հեռացվեվ զբաղեցրած պաշտոնից, իսկ «գայլերը» հաջորդ իսկ խաղում ջախջախեցին մրցակցին 4:1 հաշվով: Խուան Արանգոյի գոլը Այս ֆուտբոլիստի ձախ ոտքի հարվածները ուղղակի հիանալի են ստացվում: Հերթական գլուխգործոցը Արանգոյի կատարմամբ: Հատկանշական է նաև, որ Արանգոյի բոլոր 15 գոլերը մյունխենգլադբախյան ակումբում եղել են ձախ ոտքով: Եվ բացի այդ դժվար է գտնել Բունդեսլիգայում որևե ֆուտբոլիստի, ով ավելի լավ է իրացնում տուգանայինները 32-ամյա վենեսուելացուց: Footballexpress.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |