19:33 ԲՈՒՆԴԵՍԹԻՄԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԽՄԵԼ ԵՎ ԾԽԵԼ | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Եվրո 2012-ի ժամանակ որոշել է չսահմանափակել իր խաղացողների հանգիստը: Այս մասին հայտնում է Bild պարբերականը: Բունդեսթիմի մարզիչը ֆուտբոլիստներին մասնավորապես թույլատրել է ըմպել մեկ գավաթ գարեջուր և նույնիսկ ծխել: Նշվում է, որ ծխախոտի նկատմամբ թուլություն ունի պահեստային դարպասապահ Թիմ Վիզեն: Լյովը նաև խաղացողներին թույլատրել է օգտվել սոցիալական ցանցերից, սակայն արգելվել է դրա միջոցով քննարկել կամ խոսել թիմի մասին: Դեռևս վերջնական որոշված չէ, թե ֆուտբոլիստների կանայք կմնան նրանց հետ, թե ոչ: Ժամը 23:00-ին բոլոր խաղացողները պետք է լինեն հյուրանոցում: Արգելվել է նաև մեկ ժամ տևողությամբ ճանապարհ գնալ:
| |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|